Егор Мельников

ՄԱՐԱՇԼԵԱՆՆԵՐՈՒ ԽՈՀԱՆՈՑԷՆ... Ծանօթանանք Հայ Երուսաղէմին - 12

ՄԱՐԱՇԼԵԱՆՆԵՐՈՒ ԽՈՀԱՆՈՑԷՆ...

Ծանօթանանք Հայ Երուսաղէմին - 12

Հեղինակ եւ Հաղորդավար ՝ Անուշ Նագգաշեան

ԹՈՓԻԿ

ԽՄՈՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹԻՒՆ

1 քիլօ սիսեռ թրջել 24 ժամ առաջ

1 մեծ գետնախնձոր

1թէյի դգալ սև պղպեղ

3 թէյի դգալ աղ

3 ապուրի դգալ քիմիոն

ՄԻՋՈՒԿԻ ԲԱՂԱԴՐՈՒԹԻՒՆ

1-1/2 քիլօ սոխ շերտուած

1/2 քիլօ թահին

Աղ

Սև փոշի պղպեղ

ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Սիսեռը և տաշուք եղած (րէնտէ) գետնախնձորը ջաղացքէ անցընել։ Աւելցնել աղն ու սև պղպեղը։

Պատրաստել բամպակէ ճերմակ քառակուսի լաթեր։

Սեղանին վրայ լաթերը բանալ և իւրաքանչիւրին մէջ խմորէն ափ մը տարածել ձեռքով, ապա վրան զետեղել միջուկէն 3 դգալ։ (Միջուկին պատրաստութեանը համար, սոխը կիսել չորս մասի ապա շերտել, տապակի մը մէջ թմրեցնե ձէթով, հանել և խառնել թահինը և սև պղպեղը և ափ մը մանրուած ընկոյզ։)

Լաթերուն անկիւններէն վեր առնել և կապել ծրարիկներու նման։

Մեծ կաթսայի մը մէջ շարել ծրարիկները և ծածկել ջուրով։ Ջուրին մէջ աւելցնել 2 դգալ ձէթ, 1 դգալ աղ, 1 դգալ քիմիոն։

Կաթսան ծածկել կափարիչով և եփել 60-75 վայրկեան մինչև ջուրը քաշէ։

Պաղելէն ետք բանալ լաթերը, կտրել թոփիկները և վրան սրսկել լեմոն և ձէթ։

եթէ միջուկէն աւելնայ կարելի է թոփիկին վրայ տարածել։

____

Настоятель монастыря Святых Архангелов г. Иерусалим, Иерусалимской Патриархии Армянской Апостольской Церкви Архимандрит Гевонд Оганесян

Теги: Ghevond Vardapet, армянский, священник, ААЦ, религия, христианство